ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 հուլիսի, 2021

ԽՈՅԵՐ

Այսօր ստիպված կլինեք կայացնել շատ կարեւոր որոշում, այնպես որ` մինչեւ վերջնական պատասխան տալը խորհրդակցեք մտերիմների հետ: Այդպես ոչ միայն ճիշտ ուղու վրա կկանգնեք, այլեւ ավելի կմտերմանաք սիրելի մարդկանց հետ:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին բացի ձեզանից մեկ ուրիշին էլ է սիրում: Մի շտապեք ենթադրություններ անել. եթե լսել եք, թե ինչպես է նա հեռախոսով ինչ-որ մեկի հետ մտերմիկ տոնով զրուցում, դա դեռ չի նշանակում, որ նրա եւ այդ անձնավորության միջեւ ինչ-որ բան կա: Հնարավոր է` դա նրա հարազատներից որեւիցե մեկն է եղել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակների եւ նրանց երկրորդ կեսերի միջեւ հնարավոր է այսօր տարաձայնություններ առաջանան: Յուրաքանչյուր տարաձայնություն ունի երկկողմանի պատճառաբանություն, սակայն ըստ երեւույթին` այս մեկի մեղավորը հենց դուք եք: Պետք չէ ավելի լարել իրավիճակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հրաշալի օր է համատեղ ապագան ծրագրելու համար: Սակայն պետք չէ չափազանց հեռուն նայել: Մի պլանավորեք տարիներ հետո ձեր անելիքները, մտածեք, օրինակ, թե ինչպես  եւ որտեղ եք հանգստանալու մեկ ամիս հետո:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ հետ մի շարք տարօրինակ բաներ կկատարվեն: Ձեզ, նույնիսկ, կսկսի թվալ, թե սարսափելի երազում եք գտնվում: Սակայն այդ ամենը, ցավոք, իրականություն է, որը շուտ չի ավարտվի, եթե ինքներդ էլ համապատասխան ջանքեր չգործադրեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե դուք իրեից ինչ-որ բաներ եք թաքցնում եւ դա նրան չի ուրախացնի: Նա կփորձի ամեն կերպ պարզել, թե ինչ գաղտնիքներ ունեք: Տհաճ միջադեպերից խուսափելու համար աշխատեք մաքսիմալ անկեղծ լինել նրա հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր մի քանի սխալներ կգործեք սիրելիի հետ շփման ընթացքում: Սակայն թող դա չտխրեցնի ոչ ձեզ, ոչ էլ նրան: Չէ՞ որ, բոլորս էլ մարդիկ ենք, իսկ մարդիկ երբեմն սխալներ գործում  են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ջանքեր գործադրել ձեզ իր խենթություններում ներառելու համար: Դուք նրա հետ կդիմեք ցանկացած անհավանական քայլի, քանի որ նրա հետ ցանկացած արկած հետաքրքիր է: Դրանից նաեւ ձեր տրամադրությունը կբարձրանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հեշտությամբ կհասկանա, մեկ հայացքն անգամ բավական կլինի միմյանց հասկանալու համար: Բոլորովին էլ պետք չէ աշխարհից թաքցնել ձեր բացարձակ ներդաշնակությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից շատ բան կպահանջեք, սակայն արդյունքում ոչինչ էլ չեք ստանա: Բանը նրանում է, որ ձեր ցանկությունները չեն համընկնի նրա հնարավորությունների հետ: Պետք չէ տխրել. շուտով յուրաքանչյուր դժվարություն կհարթվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ միայնակ եւ տխուր կզգաք, անգամ սիրելիի կողքին: Նա չի հասկանա ձեր տրամադրության պատճառ եւ միգուցե ոչ ադեկվատ կերպով արձագանքի դրան: Մի նեղացեք նրանից, արդեն վաղն ամեն ինչ կհարթվի:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք առավել քան հոգատար կլինեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, նա այդքան էլ անպաշտպան չի լինի, սակայն ձեր սիրտը ձեզ այլ բան է հուշում:



© NEWS.am STYLE