Աստղիկ Սաֆարյանի նոր լուսանկարը՝ Բարսելոնայից

22:49   25 հուլիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Բարսելոնայում, որտեղից պարբերաբար երկրպագուների հետ կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը կերպարանք է ընդունել լողափին։ Նա կրում է սեւ գույնի շապիկ, ծաղկավոր պրինտեվ կիսաշրջազգեստ, իսկ կերպարը համադրել է լաքապատ բերետի հետ։ Նա նվազագույն շպարով է, մազերն արձակված են։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Երեկվա երեկոյի մասին»։

Օրերս տեղադրված կադրերում Աստղիկը կապույտ զգեստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ծղոտե գլխարկ եւ պայուսակ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել:



© NEWS.am STYLE