Արքայադուստր Դիանայի զարմուհին ամուսնացել է իրենց երկու անգամ մեծ միլիարդատիրոջ հետ

11:11   26 հուլիսի, 2021

Արքայադուստր Դիանայի զարմուհին՝ լեդի Քիթի Սփենսերը, ամուսնացել է միլիարդատիրոջ հետ, որը նրանից մեծ է գրեթե երկու անգամ։

Հանդիսավոր արարողությունը կատարվել է Ֆրասկատիի Ալդոբրանդինի վիլլայում։ Ներկա են եղել զույգի ընկերներն ու մտերիմները:

Lady Kitty Spencer, 30, pictured with her now husband Michael Lewis, 62 (photo taken during a trip to St Tropez in 2019)

Քիթին կոմս Չարլզ Սփենսերի՝ արքայադուստի Դիանայի հարազատ եղբոր եւ նախկին մոդել Վիկտորյա Այթկենի ավագ դուստրն է։ Նա մեծացել է տաբլոիդների ուշադրությունից հեռու։ Նա առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2007թ․-ին՝ Դիանայի մահվան 10-ամյա տարելիցի հիշատակի արարողությանը։

30-ամյա Քիթիի ընտրյալը 62-ամյա միլիարդատեր Մայքլ Լյուիսն է, գրում է DailyMail-ը։ Ամուսնակության օրը Սփենսերը փայլել է Dolce & Gabbana ապրանքանիշի զգեստով, որի երկրպագուն է եւ դեսպանը։ Տոնակատարությունն անց է կացվել իտալական շքեղ ռեստորանում, հյուրերին առաջարկել են պարեր ու հրավառություն։

Զույգը հարաբերություններ ունի 2018թ․-ից, իսկ 2019թ․-ին հայտարարել է նշանադրության մասին։ Միլիարդատերը սիրելիին առաջարկությունէ արվել Հարավային Աֆրիկայում, որտեղ ծնվել է։

 



© NEWS.am STYLE