«Հետքը սարսափելի է». Պոդոլսկայան գանգատվել է Հունաստանում հանգստի ընթացքում ստացած այրվածքից

14:12   26 հուլիսի, 2021

Երգչուհի Նատալյա Պոդոլսկայան ամուսնու՝ Վլադիմիր Պրեսնյակովի եւ որդիների հետ հանգստանում է Հունաստանում։ Ընտանիքը վայելում է հանգիստը, սակայն տհաճ միջադեպերից չի խուսափել․ Նատալյային խայթել է մեսուզան։ Երգչուհին նույնիսկ խորհուրդ է հարցրել հետեւորդներից․ ինչով մշակել այրվածքները, որ դրանք շուտ ապաքինվեն։

«Եվ նույնիսկ մեդուզայի խայթցի հետեւանքով այրվածքը չի փչացնի իմ հանգիստը։ Ի՞նչ եք քսել։ Որքա՞ն ժամանակում է անցել։ Ոտքիս հետքն, իհարկե, սարսափելի է։ Այն կանցնի, չէ՞»,- գրել է երգչուհին։

Подольская опубликовала фото со страшным ожогом

Հետեւորդները սկսել են ակտիվորեն խորհուրդներ տալ երգչուհուն։ Նրանց մի մասն այրվածքների դեմ պայքարի ժողովրդական բաղադրատմոսներ է առաջարկել, մյուսները՝ դեղամիջոցներ։

«Հարկավոր է լավ լվանալ ծովի ջրով, մաքրել ամբողջ թույլը, մեդուզաները քիմիական այրվածք են թողնում, իսկ հետո տարիներով անցնում է», «Քացախն օգնում է անմիջապես խայթոցի եւ այրվածքի դեպքում։ Արագ հանում է ցավն ու այրոցը», «Երկար է ապաքինվել, բայց անցել է», «Իսպանիայում զբոսանավի վրա տեղացիները լոլիկ էին դնում»,- գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE