Ամերիկացի հայտնի ռեփերը սեփական մոլորակն է գնել

13:46   26 հուլիսի, 2021

Ամերիկացի ռեփեր Lil Uzi Vert-ը (իսկական անունը՝ Սամյիր Վուդս) իր սեփական մոլորակն է գնել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «SpaceX» եւ «Tesla» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի կնոջ՝ կանադացի երգչուհի Գրայմսի Twitter-յան հրապարակումը։

26-ամյա ռեփերը ձեռք է բերել WASP-127b էկզոմոլորակը։ Այն 1,4 անգամ մեծ է Յուպիտերից։ Հսկան հայտնաբերվել է 2016թ․-ին։ Չի նշվում, թե որքան գումար է երաժիշտը վճարել այն ձեռք բերելու համար։

Ռեփ կատարողը հաստատել է այդ տեղեկությունը։ «Փորձել եմ տեսնել բոլորին։ Դեռ աշխատում եմ դրա վրա»,- Twitter-ում Գրեյմսին պատասխանել է Lil Uzi Vert-ը։

Սակայն փորձագետները հայտարարել են մոլորակն օրինական ձեռք բերելու անհնարինության մասին։ Ըստ տիեզերքի մասին պայմանագրի՝ պետություններին եւ դրանց քաղաքացիներն արգելվում է պահանջներ ներկայացնել տիեզերական օբյեկտների սեփականության համար։

Ավելի վաղ Lil Uzi Vert-ը հեռացրել էր  ճակատին իմպլանտավորած ադամանդը, որի արժեքը կազմում է մեկ միլիոն դոլար։



© NEWS.am STYLE