Երգչուհի Pink-ը հանդբոլիստուհիների փոխարեն կվճարի տուգանքը, որոնք հրաժարվել են Եվրոպայի առաջնությանը խաղալ բիկնիով

15:14   26 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Ալիշա Բեթ Մուրը, որը հայտնի է Pink կեղծանունով, կվճարի նորվեգացի մարզուհիների տուգանքը, որոնք հրաժարվել են բիկինիով խաղալ լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնությանը։ Երգչուհին այդ մասին գրել է Twitter-ի էջում։

«Հպարտանում են լողափնյա հանդբոլի Նորվեգիայի կանանց հավաքանակով, որը հանդես է եկել ընդդեմ սեքսիստական կանոնների, որոնք վերաբերում են նրանց «մարզահագուստին»։ Հանդբոլի եվրոպական ֆեդերացիային (EHF) հարկավոր է տուգանել սեքսիզմի համար»,- գրել է երգչուհին։

Հուլիսի 20-ին Ներգվեգիայի հավաքականի մարզիկները տուգանվել են Եվրոպայւի առաջնությունում բիկինիով խաղալուց հրաժարվելու համար․ առաջնությունն անց է կացվում Բուլղարիայում։ Մարզուհիները խախտել են հանդերձանքի կանոնները՝ բրոնզե մեդալի համար հանդիպմանը բիկինի փոխարեն մասնակցելով սպորտային շորտով։ Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հավաքականին տուգանել է 1500 եվրոյով։

Մրցաշարի մեկնարկից առաջ Նորվեգիայի հավաքականը դիմել է EHF-ն՝ խնդրելով մարզիկներին թույլ տալ ելույթ ունենալ շորտով։ Ի պատասխան հավաքանակը հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նախազգուշացում է ստացել։



© NEWS.am STYLE