«Ինչպես մեզ ստիպել աղքատ զգալ». ինչ արժեր ուտելիքը Քանյե Ուեսթի երեկույթին

22:36   26 հուլիսի, 2021

Համացանցում քննարկում են ճաշացանկի լուսանկարը, որն առաջարկվել է Ատլանտայում Քանյե Ուփեսթի սկավառակի շնորհանդեսի առիթով երեկույթի ընթացքում։ Օգտատերերին զարմացրել են բարձր գները։ Օրինակ՝ հոթ դոգի արժեքը կազմում էր 40 դոլար, իսկ թխվածքինն ու կարկանդակինը՝ 45։ Քաղցր եգիպտացորենի արժեքը 35 դոլար էր, հավինը՝ 50։

Twitter-ը երկու ճամբարի է բաժանվել․ մի մասը պաշտպանել են ռեփերին՝ խոսելով այն մասին, որ Քանյեն առանց այն էլ մի ամբողջ մարզադաշտ էր վարձակալել, մյուսները, հակառակը, միայն զայրացել են։ «Քանյեն հստակ գիտի՝ ինչպես մեզ ստիպել աղքատ զգալ»,- գրել է օգտատերերից մեկը։  

Ավելի վաղ ռեփերը սկավառակի շնորհանդեսի 5000 տոմս է նվիրել որոշ աշխատակիցների, քոլեջներում եւ դպրոցներում սովորողներին։ «Հիմա հասկանալի է, թե ինչու է նա տոմսեր նվիրաբերել, նա հստակ գիտեր, որ կվերադարձնի այդ գումարը»,- կատակել են Twitter-ի օգտատերերը։  

Հաղորդվում էր նաեւ, որ ռեփերը որոշել է նորից ձայնագրել իր տասներորդ ալբոմը՝ «Donda», հեռուստաաստղ, ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանից բաժանվելու պատճառով։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE