«Գեղեցկուհի». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

10:42   26 հուլիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Իսպանիայում է գտնվում, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին գունավոր շապիկ է կրում։ Հագուստն ընդգծում է Աստղիկի սլացիկ ոտքերը։ Երգչուհին հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է Աստղիկը, իսկ հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը սեւ շապիկ էր կրում, ծաղկային պրինտեվ կիսաշրջազգեստ։ Երգչուհին հագուստը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Նա նվազագույն շպարով էր, մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Երեկվա երեկոյի մասին»։



© NEWS.am STYLE