Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը 19 տարի անց կրկնել են «Jenny From the Block» տեսահոլովակի հայտնի տեսարանը

12:44   26 հուլիսի, 2021

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոեպսը սիրելիի՝ դերասան Բեն Աֆլեքսի ընկերակցությամբ ծննդյան օրը նշել է շքեղ զբոսանավի վրա։

Բոլորի կողմից սիրված զույգի նոր սիրավեպն արդեն հասցրել են քննարկել բոլոր մանրամասներով, սակայն լուրերը պաշտոնապես հաստատվել են միայն օրերս, երբ Ջեյ Լոն որոշել է Ինստագրամում համատեղ լուսանկար հրապարակել սիրելիի հետ։ Աֆլեքի եւ Լոպեսի հերթական համատեղ լուսանկարից հետո սկսել են կատակել, որ նրանք պարզապես նկարահանում են 2002թ․-ի «Jenny From the Block» տեսահոլովակի ռեմեյքը։

Ջեյ Լոյի տեսահոլովակը ծաղրանմանակում էր դերասանի ու երգչի կյանքը, որոնց ամեն քայլի հետապնդում էին պապարացիները․ լուսանկարիչները նույնիսկ գաղտնի կերպով տեսախցիկ էին տեղադրել նրանց տան մոտ։

Հայտնի տեսանյութի կադրերց մեկում զույգի պատկերված է հանգստանալիս։ Հենց այդ տեսարանն են սիրահարները կրկնել 19 տարի անց, սակայն արդեն իրական կյանքում՝ միասին հանգստանալով Սեն Տրոպեում Լոպեսի 52-ամյակը նշելուց հետո։



© NEWS.am STYLE