Փերիս Հիլթոնն աջակցել է երեխաներին, որոնք դաժան վերաբերմունքի են արժանացել, ինչպես ինքը

19:01   26 հուլիսի, 2021

Հանդես գալով «One Young World» միջոցառմանը՝ Փերիս Հիլթոնը բոլորին, ովքեր մանուկ հասակում դաժան վերաբերմունքի են ենթարկվել, կոչ է արել պատմել իրենց փորձառության մասին՝ օգնելու համար նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Այս տարվա փետվարին Փերիսը հայտարարել է, որ «ամեն օր ենթարկվել է հոգեբանական եւ ֆիզիկական բռնության», երբ սովորել է դպրոց-ինտերնատում։ Այդ ժամանակներից ի վեր նա հանդես է գալիս կրթության ոլորտում կանոնները խստացնելու օգտին, որոնք ուղղակիորեն վերաբերում են սովորողների հոգեկան առողջությանը։ Փերիսը հայտարարել է, որ շատ կարեւոր է օգտագործել սեփական ձայնը։

View this post on Instagram

A post shared by Paris Hilton (@parishilton)

«Դա ինձ համար այնքան տրավմատիկ է եղել, որ ես այդ մասին չեմ խոսել 20 տարի, քանի որ այն, ինչ ես ապրում էի, այնքան սարսափելի էր, որ նույնիսկ չէի էլ ցանկանում մտածել, թե դա իրական է եղել»,- նշել է նա։

Նա հպարտանում է իրենով, քանի որ կարողացել է «իր ցավը նպատակի վերածել»։ Հիլթոնի խոսքով՝ ինքը ծրագրում է իր արշավը դաշնային մակարդակի հասցնել․ «Ես նույնսի չէի էլ կռահում, որ մի օր օրենքներ կփոխեմ, որոնք այդքան երեխաների են վերաբերում։ Ես պարզապես գիտեմ, որ փոքրիկ երեխա լինելով՝ կհպարտանայի այն կնոջով, որն այսօր եմ»։

 



© NEWS.am STYLE