«Յուրահատուկ». Մարիամ Ադամյանի նոր ֆոտոշարքը

12:14   26 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար հրապարակել է իր միկրոբլոգում։

Դերասանուհին ֆոտոշարքի համար սեւ զգեստ է ընտրել, արձակել մազերը։ Դերասանուհին վառ դիմահարդարմամբ է։ Հետեւորդները շտապել են սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում բազմաթիվ հաճոյախոսություններ գրել Մարիամին․ «Դու այնքան յուրահատուկ ես», «Գեղեցիկ»։

Օրերս տեղադրված լուսանկարում Մարիամը սպիտակ բլուզ էր կրում, դեղին շրջազգեստ։ Դերասանուհին արձակել էր մազերը, ոճային աքսեսուարներ ընտրել՝ ծղոտե պայուսակ, խոշոր ականջօղեր։ «Մեկը հարցնի ինչի՞ եմ էսքան ուրախացել»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Արեւոտ»։

Լուսանկարները՝ @theeiconn



© NEWS.am STYLE