Գրիգոր Դանիելյանի լուսանկարը կնոջ հետ

20:11   26 հուլիսի, 2021

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Գրիգորը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Մի անգամ լիֆտում»,- մեկնաբանություններում կատակել է դերասանը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել։

Ավելի վաղ  ամուսնու ու որդիների հետ լուսանկար էր հրապարակել Հռիփսիմեն։  Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Իմ ընտանիքը»,- մեկնաբանություններում գրել էր Հռիփսիմեն, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ լավն եք»։



© NEWS.am STYLE