Տոպ, լայնեզր տաբատ. Էվա Խաչատրյանի «street style»-ը

16:44   26 հուլիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին տոպ է կրում, որը համադրել է սեւ, լայնեզր տաբատի հետ։ Էվան արձակել է գանգուր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել դերասանուհուն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էվան կիպ, քարերով զարդարված զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը բաց էր ուսերի եւ մեջքի հատվածում։ Դերասանուհին արձակել էր գանգուր մազերը, նուրբ աքսեսուար՝ վզնոց ընտրել։ «Հայելին արտացոլում է մարդու ապրած տարիները»,- մեկնաբանություններում գրել էր Էվան։



© NEWS.am STYLE