«Կսիրահարվեք եւ կխորտակվեք վերջնականապես». Եվա Զոհրաբյանի լողափնյա կերպարը

22:45   26 հուլիսի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված է լողափին։ Եվան ամառային զգեստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու շպարված չէ։ «Կսիրահարվեք եւ կխորտակվեք վերջնականապես...»,- մեկնաբանություններում գրել է Եվան, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են ուղղել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Եվան կոմբինեզոն էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Հագուստն ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականաջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդներն գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Տիկնիկ»։  



© NEWS.am STYLE