«Դիցուհի». Իջինի հրապուրիչ լուսանկարը Բարսելոնայից

18:43   26 հուլիսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Բարսելոնայում։ Իջինը սեւ տոպ է կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել է մազերը, արեւային ակնոց է կրում։ «Բարսելոնա»,- հրապարակումը կարճ մեկնաբանել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Դիցուհի»։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին գունավոր լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Իջինն արձակել էր մազերն եւ արեւային ակնոց էր կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրան․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE