«Սիրեք ձեր ընտանիքը». էդգար Իգիթյանը՝ կնոջ ու որդու հետ

15:41   26 հուլիսի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ ու որդու հետ։ Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել հունիսին։ «Սիրեք ձեր ընտանիքը... Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»,- մեկնաբանություններում գրել է Էդգարը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։

View this post on Instagram

A post shared by (@ed.igityan)

Ավելի վաղ արված գրառման մեջ դերասանը նշել էր՝ ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց։ «Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչո՞ւ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը: Բարկությո՞ւնն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել»:



© NEWS.am STYLE