«Մեկ բաժակ գինի թռիչքից առաջ». Իվետա Մուկուչյանի գրավիչ կերպարը

21:41   26 հուլիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հանդուգն կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Իվետան վառ գույնի զգեստ է կրում, որը ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է խոշոր վզնոցը։ «Նիդերլանդներում հաջող ելույթից հետո: Հատուկ շնորհակալություն հայ համայնքին ջերմ ընդունելության համար։ Մեկ բաժակ գինի թռիչքից առաջ...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան սեւ տոպ էր կրում, որը համադրել էր մուգ գույնի շորտի հետ։ Իվետան հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ «Հոգու հավասարակշռության, մտքի խաղաղության ու շոգին դիմանալու նուրբ արվեստը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE