Ծաղկային պրինտ․ Եվա Բաղդասարյանի երեկոյան կերպարը

23:45   26 հուլիսի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Եվան ծակային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին սպիտակ բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ դիմահարդարումը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն հագուստ էր կրում։ Եվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարի։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցիկ աղջիկ»:



© NEWS.am STYLE