Երգչուհի Մաքսիմը գիտակցության է եկել կոմայից հետո

18:11   26 հուլիսի, 2021

Երգչուհի Մաքսիմը գիտակցության է եկել արհեստական կոմայից հետո, հայտնում է Telegram-յան «Mash» ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Նշվում է, որ նա խոսում է նշանների օգնությամբ եւ պարզ գիտակցություն ունի։  

Հունիսի 16-ին երգչուհի Մաքսիմին հոսպիտալացրել էին «թոքերի ծանր ախտահարմամբ պնեւմոնիա եւ ցածր սատուրաացիա» ախտորոշմամբ։ Նախքան այդ, իրեն արդեն իսկ վատ զգալով, նա ելույթ է ունեցել համերգին։ Կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։ Հունիսի 19-ից արտիստն արհեստական կոմայի վիճակում էր։

Բժիշկները որոշում են կայացրել հանել սեդատիվ դեղամիջոցների ծանրաբեռնվածությունն ու երգչուհուն հանել կոմայի վիճակից՝ համոզվելու համար, որ նա կարող է ինքնուրույն շնչել։

Աղբյուրը հայտնել է, որ Մաքսիմն ի վիճակի է շնչել, սակայն որպեսզի շնչառությունը համաչափ լինի, կիրառվում է թոքերի օժանդակ արհեստական օդափոխություն։ Արտիստի վճակը շարունակում է կայուն ծանր մնալ, սակայն բժիշկները հույս ունեն, որ շուտով նա կկարողանա ինքնուրույն շնչել։



© NEWS.am STYLE