Երգչուհի Յուլյա Սավիչեւան պատմել է անորեքսիայի մասին

23:12   26 հուլիսի, 2021

Երգչուհի Յուլյա Սավիչեւան պատմել է, թե ինչպես է վերաբերում վերջին շրջանում բավական տարածված բոդիպոզիտիվի շարժմանը։ «Фабрика звезд» նախագծի հաղթողը խոստովանել է, որ լավատեղյակ է առողջական խնդիրների մասին, որոնք արտացոլվում են արտաքինում։ Այդ թեմայով հրապարակումը հայտնվել է նրա Ինստագրամյան էջում։

«Ես այնքան ուրախ եմ, որ հիմա այդ շարժումը մեծ հայտնիություն է ձեռք բերում, ավելի կոնկրետ՝ հարգանքը ոչ ստանդարտ կազմվածքի, յուրահատուկ արտաքինով մարդկանց նկատամամբ»,- գրել է երգչուհին։

Նա հիշել է, որ 30 տարի առաջ նիհարության պաշտամունք է եղել, իսկ այժմ պլյուս չափի մոդելներ են եւ ոչ իդեալական կազմվածքով արտիստներ են հայտնվում, ինչպիսին է Բիլի Այլիշը։ Սավիչեւան նշել է, որ իր համար բոդիպոզիտիվը նշանակում է հրաժարվել իդեալին հասնելու փորձերից եւ հիվանդագին նիհարությունից։

«Անցած լինելով անորեքսիայի սկզբնական փուլը՝ ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում։ Ես ձեզ կոչ եմ անում շապիկը կյանք չտեղափոխել»,- նշել է արտիստը։ Նա խոստովանել է, որ բոպիդոզիտիվի շնորհիվ իրեն ավելի ազատ է զգում։ Ընդ որում, աստղը նախկինի նման շարունակում է հետեւել առողջ սննդակարգի կանոններին եւ կարծում է, որ կարեւոր է առողջ տեսք ունենալ։



© NEWS.am STYLE