Մարինա Ֆեդունկիվն ամուսնացել է իրենից երիտասարդ իտալացու հետ

10:11   27 հուլիսի, 2021

Կատակերգական դերասանուհի Մարինա Ֆեդունկիվն ամուսնացել է։ Super-ի աղբյուրները պնդում են, որ 49-ամյա արտիստի ընտրյալն իտալացի 37-ամյա ձեռնարկատեր Ստեֆանո Մաջին է։

Ինսայդերները պնդում են, որ դերասանուհին ծրագրում է ամռան ավարտին շքեղ հարսանիք կազմակերպել։

Ֆեդունկիվն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ միությունն օրինակացված չի եղել եւ շարունակվել է 12 տարի։ Ավելի ուշ դերասանուհին կրկին  ամուսնացելն է, սակայն այդ հարաբերությունները եւս ավարտվել են․ նրանք 13 տարի անց ամուսնալուծվել են։ Դերասանուհին երեխաներ չունի։

Ֆեդունկիվն ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոլոմեցի» հետ զրույցում չէր բացառել կրկին ամուսնանալու եւ երջանիկ լինելու հնարավորությունը․ «Չեմ պատրաստվում ինձ վրա խաչ քաշել»։

 



© NEWS.am STYLE