Մաքսիմի ներկայացուցիչը մեկնաբանել է երգչուհուն արհեստական կոմայից դուրս բերելու մասին լուրերը

11:01   27 հուլիսի, 2021

Երգչուհի Մաքսիմի ներկայացուցիչը՝ Յանա Բոգուշեւսկայան, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ աստղին դուրս են բերել արհեստական կոմայից, հայտնում է Gazeta.ru-ն։

«Ես արդեն վաղուց եմ ասել, որ նրան պարբերաբար դուրս են բերում արհեստական կոմայից։ Բժիշկներն են որոշում սեդատիվ միջոցների դեղաքանակը։ Մարինան երբեմն գիտակցություն ունի, երբեմն նրան կրկին արհեստական կոմայի մեջ են գցում։ Սա այսօրվա նորություն չէ»,- ասել է Բոգուշեւսկայան։

Մաքսիմի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ երգչուհին նախկինի նման ծանր վիճակում է։ Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Telegram-յան «Mash» ալիքը հայտնել է, որ արտիստը «պարզ գիտակցություն ունի»։  

«Դրական տեղաշարժ է նկատվում, սակայն վաղ է կանխատեսումներ անել»,- հավելել է նա։



© NEWS.am STYLE