«Օրվա լուքը». Լուսինե Թովմասյանի լուսանկարը

10:43   27 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Լուսինեն ատլասե, միջին երկարության զգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջական է դարձրել ծղոտե պայուսակը։ «Օրվա լուքը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհին նուրբ շպարով էր, ալիքավոր հարդարված մազերն արձակված էին։ «Կնոջ արտաքինը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես է կինը ներկայացնում իրեն»,- գրել էր երկու երեխաների մայրիկը։



© NEWS.am STYLE