Պիջակը՝ սպորտային կոշիկի համադրությամբ․ Էվա Խաչատրյանի լուսանկարը

11:39   27 հուլիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էվան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի ու մոխրագույն պիջակի հետ։ Էվան սպիտակ սպորտային կոշիկներ է ընտրել։ Դերասանուհին արձակել է գանգուրները: «Լավագույն հարսանիքներից մեկի ժամանակ»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին տոպ էր կրում, որը համադրել էր սեւ, լայնեզր տաբատի հետ։ Էվան արձակել էր գանգուր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել դերասանուհուն։



© NEWS.am STYLE