«Գեղեցիկ օր». Օլյա Հակոբյանի երեկոյան կերպարը

19:42   27 հուլիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին գույնզգույն զգեստ է կրում։ Օլյան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահատիչ շպարին․ շուրթերն ընդգծված են կարմիրով։ Երկու երեխաների մայրիկը խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր է ընտրել։ «Գեղեցիկ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել է դերասանուհին։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երկու երեխաներին գեղեցկուհի մայրիկը բաց գույնի տոպ էր կրում եւ սպորտային տաբատ։ Օլյան արձակել էր մազերը, շպարված չէր։ «Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ լավագույն ժամանցը, ես միանշանակ պատասխանում եմ`մարզվելը։ Ի դեպ, ես շատ ուրախ տրամադրություն ունեմ ամեն մարզումից հետո եւ էլ ավելի ակտիվ ու պոզիտիվ եմ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE