«Ընտանիքս». Սարգիս Գրիգորյանը ջերմ լուսանկար է հրապարակել

13:41   27 հուլիսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սարգիսը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի եւ իրենց դուստրերի հետ։ Ընտանիքը վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Իմոնք... ընտանիքս ...ես»,- մեկնաբանություններում գրել է Սարգիսը։

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Ավելի վաղ դերասանը հերքել էր տեղեկատվությունը, թե ինքն ու կինը բաժանվել են։ «Ողբերգությունը նրանում է, որ քոմենթ գրողների մեծ մասը, իսկ նրանք բավականին շատ են, հրճվում են այդ լուրից, ուրախանում ու գոհունակության խոսքեր հնչեցնում: Այ սա է սարսափելին: Բաժանությունը լավ բան չի, ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից: Ցավում եմ, որ դեգրադացումը հասել է կենդանական մակարդակի, ցավում եմ, որ հայ մարդը կարող է հայ մարդու տխրության վրա հրճվել: Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելն, ու անհանգստանալը: Հ.Գ. Իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»,- գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE