«Շքեղ». Աստղիկ Սաֆարյանի հրապուրիչ կերպարը

14:15   27 հուլիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Իսպանիայում արված լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Փայլում ես», «շքեղ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին գունավոր շապիկ էր կրում։ Հագուստն ընդգծում էր Աստղիկի սլացիկ ոտքերը։ Երգչուհին հավաքել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել էր Աստղիկը, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE