Բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի լուսանկարը Լաս Վեգասից

12:46   27 հուլիսի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը սպասում  առաջնեկի ծնունդին, ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Սոֆյա Պողոսյանը հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Լաս Վեգասում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ էր կրում։ Սոֆյան արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պիտի լինի»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆյան։



© NEWS.am STYLE