Բրիթնի Սփիրսի նոր փաստաբանը պահանջում է երգչուհու հոր փոխարեն խնամակալ նշանակել աուդիտորին

13:16   27 հուլիսի, 2021

Փոփ աստղ Բրիթնի Սփիրսի նոր փաստաբանը՝ Մեթյու Ռոզենգարթը, որի ծառայություններին օգտվել թույլ է տվել դատարանը, խնդրել է Ջեյմի Սփիրսին փոխարինել փորձառու աուդիտոր Ջեյսոն Ռուբինով։

Ռոզենգարթը փոփ աստղի ունեցվածքը գնահատել է մոտավորապես 60 միլիոն դոլար․ 2,7 միլիոնը՝ կանխիկ, 56,3-ը՝ ներդրումների եւ անշարժ գույքի տեսքով։

Հունիսի վերջին Բրիթնի Սփիրսն առաջին անգամ դատարանում պատմել է ներկայիս կյանքի մասին։ Նա գանգատվել է, որ հայրը չարաշահում է խնամակալի իրավունքները եւ խնդրել է նրան հեռացնել։ Այդ ժամանակ դատարանը մասամբ է աջակցել երգչուհուն ու նրան թույլ տվել վարձել սեփական փաստաբանին։



© NEWS.am STYLE