«Մրսկանը, որը շոգին էլ է դժվար դիմանում». Արեւիկ Ուդումյանի լուսանկարը Ծաղկաձորից

17:42   27 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կապույտ գույնի շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Երկու երեխաների մայրիկը բնական շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, ժամացույց։ «Մրսկանը, որը շոգին էլ է դժվար դիմանում, փաստորեն` տարօրինակը»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը։ Սոցիալական ցանցում նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։

Օրեր առաջ Արեւիկն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրում հաղորդավարուհին պատկերված էր դստեր հետ։ Երիտասարդ մայրիկն ուսերի հատվածում բաց, սպիտակ զգեստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Կեպարն ամբողջացնում էին ականջօղերը։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել էր․ «Ո՞վ է Ձեզ էսպես ուրախացնում»։



© NEWS.am STYLE