Արեւայրուք,  վառ լողազգեստ. Իջինի լուսանկարը Հունաստանից

18:47   27 հուլիսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելովց իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին վառ գույնի լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Հունաստանում։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ լայնեզր գլխարկ։ Հետեւորդները շտապել են երգչուհուն դրական խոսքեր գրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Բարսելոնայում։ Իջինը սեւ տոպ էր կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ «Բարսելոնա»,- հրապարակումը կարճ մեկնաբանել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Դիցուհի»։



© NEWS.am STYLE