«Նուրբ ու հիասքանչ». Աննա Դովլաթյանի ամառային կերպարը

21:45   27 հուլիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում։ Աննան արձակել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել երիտասարդ մայրիկին․ «Նուրբ ու հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը երկարափեշ զգեստ էր կրում։ Աննան այն համադրել էր ամառային սանդալների, ծղոտե պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նա մեղմ շպարով էր։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Անհամեմատելի»։



© NEWS.am STYLE