էնդրյու Լեւիտասը MGM-ին մեղադրել է իր ֆիլմը «թաղելու» փորձի համար Ջոնի Դեփի պատճառով

14:59   27 հուլիսի, 2021

Կինոռեժիսոր էնդրյու Լեւիտասը Metro-Goldwyn-Mayer-ին (MGM) նամակ է ուղղել, որում հանդես է եկել ընդդեմ իր «Մինամատա» («Minamata») ֆիլմն ԱՄՆ-ում առաջխաղացնելու կինոընկերության որոշման։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Ջենի Դեփը։ Նամակի տեքստը հրապարակել է Deadline-ը։

Ռեժիսորի գլխավոր դժգոհությունն այն է, որ ստուդիան այդ կերպ արհամարհում է դաժան պատմությունը, որը ներկայացված է ֆիլմում։ Ժապավենը պատմում է ամերիկացի լուսանկարիչ Յուջին Սմիթի գործուղման մասին ճապոնական Մինամատա քաղաք 50-ականների կեսերին։ «Chisso» ընկերության պատճառով այնտեղ սարսափելի էկոլոգիական աղետ է տեղի ունեցել. քիմիական արտադրամասը ջրամբարներ ոչ օրգանական սնդիկ է արտանետել, որի հետեւանքով բանկիչների մոտ համախտանիշ է սկսվել, որն ավելի ուշ անվանվել է «Մինիմատայի հիվանդություն»։ Քանի որ մարդիկ վարակված ձուկ են օգտագործել, վատացել են նրանց տեսողությունը, լսողություն ու խոսքը, զարգացել է շարժման խանգարում, ծանր դեպքում նույնիսկ նկատվել են կաթված, գիտակցության խանգարում եւ մահվան ելք։ Յուջին Սմիթն արեւմտյան լրագրողներից առաջիններից է մեկնել Մինամատա եւ ֆոտոռեպորտաժ արել՝ լույս սփռելով ողբերգության վրա։  

Լեւիտասը նամակում դերասանի անուն չի նշել, սակայն Deadline-ը վստահեցնում է, որ խոսքը Ջոնի Դեփի մասին է, որը ժապավենում խաղացել է գլխավոր դերը։ Պարբերականն ընդգծել է, որ ֆիլմի ցուցադրման իրավունքների գնման գործարքը կատարվել է այն պահին, երբ Դեփը դատական վեճ ուներ բրիտանական «The Sun» պարբերականի հետ հոդվածի համար, որում նշվում էր, որ դերասանը ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին։



© NEWS.am STYLE