«Ժաննային է նման». Ֆրիսկեի հայրը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ տեսել է թոռանը

15:49   27 հուլիսի, 2021

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, արձագանքել է հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հրապարակմանը, որը տեղադրել է որդու՝ Պլատոնի լուսանկարը։

«Տղային հինգ տարի չեմ տեսել, սակայն նա նմանն է Ժաննային ու կնոջս։ Լուսանկարներն ուղարկել են Ժաննայի երկրպագուները, թեթեւակի նայեցի, բայց հասկացա․Շեպելեւը սկսել է երեխային ցուցադրել, որ բոլորը ցանկացած միջոցով հիշեն»,- BLITZ+-ի հետ զրույցում մեկնաբանել է Ֆրիսկեն։

View this post on Instagram

A post shared by Дмитрий Шепелев (@dmitryshepelev)

Նա ընդգծել է, որ չգիտի, թե ինչ գումարի դիմաց կարող էր հաղորդավարը վաճառել Պլատոնի հետ լուսանկարները։

«Այո, նա օգտվել է դրանից, երբ Ժաննան հիվանդ էր։ Ինձ հայտնել են, որ երբ դուրստրս այգում ընկել է, նա ֆոտոշարք է անցկացրել եւ վաճառել ավելի քան երեք միլիոնով։ Նա գումար է ստացել նաեւ Լոս Անջելեսում։ Առավոտյան 7-ին հատուկ հանել է աղջկան ու տարել սարեր, իսկ նրանց այնտեղ սպասում էին։ Նա հանուն գումարի կվաճառի հարազատ մորը»,- նշել է Վլադիմիրը։

 



© NEWS.am STYLE