«Շնուրովը հրաժարվել է Վոկսին 19 միլիոն ռուբլի վճարել». Լալայան

16:28   27 հուլիսի, 2021

Երաժիշտ Սերգեյ Շնուրովը հրաժարվել է «Լենինգրադ» խմբի նախկին մենակատար Ալիսա Վոկսին փոխհատուցում վճարել հեղինակային իրավունքների խախտման համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով երգչուհու փաստաբան Ռոման Լալայանի խոսքերը։

Իրավաբանի խոսքով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում երաժիշտի հետ բանակացություններ են վարել հեղինակային իրավունքների խախտման համար փոխհատուցում վճարելու նպատակով, սակայն դրանք ապարդյուն են եղել։ Այժմ արտիստի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել։

«Այո, մենք նամակներ ենք ուղղել Շնուրովին, իրավաբանական անձանց եւ նրանց հետ կապված այլ կազմակերպությունների, ստացել պատասխան նամակներ։ Դրանցում հրաժարվել են բավարարել մեր պահանջները, բացարձակ անհամաձայնություն է եղել մեր պահանջի հետ։ Բնակականար, մենք չենք համաձայնել այդ դիրքորոշմանը եւ մեր պահանջներն ուղարկել ենք դատարան։ Թող դատարանը որոշի, ոչ թե բանակցողները»,- ասել է Լալայանը։

Ավելի վաղ համացացնում հրապարակվել է «Լենինգրադի» նախկին մենակատարի մինչդատական պահանջների տեքստը խմբի երգերի հեղինակային իրավունքների վերաբերյալ, որոնք ձայնագրվել են երգչուհու մասնակցությամբ։



© NEWS.am STYLE