«Պինդ եղիր, մենք քեզ հետ ենք». Եգոր Կրիդը դահլիճի հետ կատարել է Մաքսիմի հիթը (վիդեո)

17:17   27 հուլիսի, 2021

Ռուս երգիչ Եգոր Կրիդը Յալթայում իր համերգի ընթացքում աջակցել է ծանր հիվանդ երգչուհի Մաքսիմին՝ դահլիճի հետ կատարելով երգչուհու «Отпускаю» հիթը։ Երգչի Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակվել, որի կադրերում Եգորն ու հանդիսատեսը միասին կատարում են երգը։

«Այսօր երկրպագուներիս հետ ցանկանում եմ աջակցել շատ ուժեղ մի աղջկա։ Դիմացիր, մենք քեզ հետ ենք»,- հոլովակը մակագրել է Կրիդը։

View this post on Instagram

A post shared by Егор Крид | #HeartBreakKid (@egorkreed)

Հետեւորդները գնահատել են երգչի քայլը։ «Լավագույնը, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար», «Այնքան հաճելի է նայել, թե ինչպես ես աջակցում այլ արտիստների։ Դա հիանալի է։ Շատ ուրախ եմ, որ հենց քեզ եմ ընտրել», «Ես արտասվեցի», «Եգոր, կեցցես, որ բարդ պահերին աջակցում ես Մաքսիմին»։



© NEWS.am STYLE