Կորոնավիրուսը հաղթահարած Եվգենի Պետրոսյանը՝ հիվանդության «սարսափելի հետեւանքների» մասին

18:13   27 հուլիսի, 2021

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը, պատասխանելով COVID-19-ի դեմ պաստվաստման վերաբերյալ Ինստագրամյան էջի հետեւորդների հարցերին, հայտարարել է, որ հիվանդության հետեւանքները «շատ ավելի սարսափելի» են։ Արտիստը նշել է, որ պետք է վախենալ ոչ թե պատվաստումից, այլ հենց հիվանդությունից։ Նա նաեւ նշել է, որ գիտի՝ ինչ է ասում, քանի որ անձամբ է բախվել հիվանդությանը։

«COVID-ից հետո հետեւանքները շատ ավելի վախեցնող են։ Հավատացեք ինձ՝ ապաքինվածիս»,- նկատել է արտիստը։

View this post on Instagram

A post shared by Евгений Петросян (@petrosyanevgeny)

Եղել են նաեւ երկրպագուներ, որոնք աջակցել են Եվգենի Պետրոսյանին եւ Տատյանա Բրուխոնովային։ Նրանք աստղային զույգին առողջություն են մաղթել եւ առաջարկել չլսել մարդկանց, որոնք փորձում են պարտադրել իրենց բացասական կարծիքը։

 



© NEWS.am STYLE