Լիա Ախեջակովային մեղադրել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին վիրավորելու համար

19:07   27 հուլիսի, 2021

«Սովրեմեննիկ» թատրոնում «Первый Хлеб» պիեսի պրեմիերան սկանդալի է վերածվել։ «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպությունը ներկայացման պատճառով բողոքներ է ուղարկել թատրոնի ղեկավարությանը, Ռուսաստանի գխավոր դատախազություն եւ Մոսկվայի քաղաքապետարան։ «Սպաները» կարծում են, որ Լիա Ախեջակովան բեմից միասեռ սեր է քարոզել եւ հարգանքի բացակայություն վետերանների հանդեպ։  

«Այո՛, դու հերոս ես։ Դու կռվել ես մեր հայրենական պատերազմում։ Քեզ մոտ դրա մասին ինչ-որ բան գրված էր՝ Խորհրդային Միության հերոս։ Այո՛, «Կիեւի պաշապանության համար», «Կովկասի պաշտպանության համար» մեդալներ։ Դե ինչ, հերոս։ Կռվե՞լ ես այնտեղ։ Պաշպանե՞լ եք մեր հանգստությունը։ Որտեղ է այն՝ մեր հանգստությունը․․․»,- ըստ հայտարարության՝ ասում է Ախեջակովայի հերոսուհին։

Դերասանուհու խոսքով՝ այդ ներկայացման մեջ վետերանների մասին ոչ մի վատ բառ չկա, եւ դերասանները միայն դիմում են նրանց, ավելի ճիշտ՝ նրանց գերեզմաններին։

«Թատրոնում մոտավորապես գիտենք, թե ով է հրահրել։ «Ռուսաստանի սպաները» չէին կարող ներկա լինել գլխավոր փորձին։ Ինչ-որ հիմար է գրել, կամ էլ այդ «գործ տվողը» զինվորականներին հասցրել է, որ ես գերեզմանատանը հարբած վիճակում հայհոյում եմ։ Գժվե՞լ եք, ինչ է։ Այնտեղ վետերանների անարգանք չկա։ Հակառակը, դիմում է նրանց։ Նա խոսում է նրանց գերեզմանների հետ, ովքեր հանգչում են այնտեղ։ Եվ նրանց շարքում Հայրենական մեծ պատերազմի մի վետերան է»,- նշել է Ախեջակովան։



© NEWS.am STYLE