Կիրկորովը հարձակման զոհ է դարձել Նյու Յորքում, երբ նկարահանելիս է եղել սթրիգերով աղջկա

22:11   27 հուլիսի, 2021

Ֆիլիպ Կիրկորովը դաժան հարձակման զոհ է դարձել։ Արտիստը զբոսնելիս է եղել Նյու Յորքի կենտրոնում եւ տեսախցիկով նկարահանել սթրինգներով աղջկա։ Կիրկորովը չի նկատել, թե ինչպես է նրան հետեւից մոտեցել օձով տղամարդը եւ նրա ուսին սողուններ դրել։

«Կարեւոր է։ Վերջին նորությունները Նյու Յորքից։ Հարձակվում են հենց փողոցում»,- մակագրել է կադրերը կատարողը։

Երկրպագուները սրտանց ծիծաղել են Ֆիլիպ Կիրկորովի արձագանքի վրա եւ աջակցել են նրան: «Ես կմահանայի», «Մեր աստղը վայելքների մեջ է, անհնար է չժպտալ», «Հիանալի եւ վախենալու միաժամանակ», «Արձագանքը կարող է իրական է, բայց, ահա օձը՝ ահավոր է», «Միշտ Ֆիլիպին վախեցնում են», «Սարսափելի է , ցավակցում եմ», – մեկնաբանություններում գրել են օգտատերերը:



© NEWS.am STYLE