Փերիս Հիլթոնը սպասում է առաջնեկին

23:11   27 հուլիսի, 2021

Փերիս Հիլթոնը, ով այս տարվա փետրվարին դարձավ 40 տարեկան, հղի է։ Ըստ Page Six-ի տեղեկությունների, աստղը եւ նրա փեսասացուն՝ Կարտեր  Ռեումը սպասում են առաջնեկին։

Пэрис Хилтон фото № 2

Ավելի վաղ Հիլթոնը հայտնել էր, որ ԷԿՈ-ն միակ միջոցն է, որով նա կարող է հղիանալ երկվորյակներով՝ տղայով եւ աղջկանով, որոնց մասին միշտ երազել է: «Մենք ԷԿՈ էինք անում, որովհետեւ ես կկարողանամ երկվորյակների մայր դառնալ, եթե ցանկանամ», - պատմել է նա հունվարին՝ բացատրելով, որ ընթացակարգը նրան խորհուրդ է տվել երկարամյա ընկերուհին՝ Քիմ Քարդաշյանը, որն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից: «Նախկինում ես նման բան չեմ լսել։ Ես ուրախ եմ, որ նա ինձ այդ խորհուրդն է տվել եւ ծանոթացրել է իր բժշկի հետ», - խոստովանել է Փերիսը ։



© NEWS.am STYLE