Ուլտրակարճ կիսատաբատ, սլացիկ կազմվածք․ Էմմին՝ նավի վրա

22:39   27 հուլիսի, 2021

Երգչուհի Էմմին նոր հրապարակում է կատարել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Emmy (@emmybejanyan)

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել նավի վրա» Նա կրում է վաևդագույն երանգի, գոտկատեղը բարձր, ուլտրակարճ կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ-տոպ։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է,իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը երկու որդիների մայրը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր  ընդունել սեղանի վրա նստած։ Նա կրում էր ատլասե սեւ փոքրիկ զգեստ։ Երգչուհին արձակել էր ալիքավոր մազերը, մեղմ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին զարդերը․ մատանիներ, ժամացույց։ Հրապարակումը նա չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին հղել՝ գրելով․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE