«Սեր․․․»․ առաջնեկին սպասող Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

23:39   27 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Երգչուհին գրեթե ամեն օր իր երկրպագուներին հիացնում է նոր լուսանկարներով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է իր նոր տեսահոլովակի անվանումով կոմբինեզոն։ Նրա դեղին վարսերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարի հետ հիանալի համադրվել է ոճային աքսեսուարը․ վզնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Սեր․․․»։

Օրերս Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել էր իր նոր՝ «Ti Ti Ti» երգի տեսահոլովակը։ «Այս երգը ստեղծվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջին հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա երեխային։

Շատ աղջիկներ հղիության ընթացքում ունենում են և՛ ֆիզիկական, և՛ ինչու ոչ նաև հոգեբանական որոշ խնդիրներ (սկսած սրտխառնոցից ու տարաբնույթ ցավերից մինչև զանազան դեպրեսիաներ և այլն) ու այս տեսահոլովակը գուցե դրական ու ուրախ էմոցիաներ կարթնացնի նրանց մոտ», - գրված էր երգչուհու Youtube-յան պաշտոնական ալիքում:



© NEWS.am STYLE