Օրգանիզմը մաքրող լավագույն ըմպելիքները

19:17   31 հուլիսի, 2021

1Սպանախ+բանան+կիտրոն

Օրգանիզմի օրեկան անհրաժեշտ վիտամինների և սննդարար էլեմենտների լրացման համար բավական է սպանախի մի փոքր չափաբաժին։  350մլ․ ջրին ավելացնում ենք 3 բանան, մեկ կապ սպանախ, կես կիտրոնի հյութ և խառնում ենք հարիչով։

2Հապալաս+բանան+կիտրոն +նեխուր

Հապալասը համեղ և օգտակար հատապտուղ է։ Այն վերականգնում է իմունիտետային համակարգը և բարենապաստ ազդեցություն ունի մարդու տեսողության վրա։ Խառնեք հարիչով 2 բանան, 3 ճաշի գդալ հապալաս, 1/3 կիտրոնի հյութ, նեխուրի 2-3 ցողուն, 1 բաժակ ջուր։ Սննդարար կոկտեյլը պատրաստ է։

3Նեխուր+սպանախ+լայմ+բանան

Նեխուրը ոչ միայն այրում է կալորիաները, այլ նաև հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով։ Պատրաստում ենք կանաչ կոկտեյլ․հարիչով խառնում ենք  նեխուրի 2 ցողուն, 1 բաժակ սպանախի տերևներ, 1 բաժակ ջուր, կես կիտրոնի հյութ, 1 բանան։ Պոլիվիտամինային ըմպելիքը պատրաստ է։

4Սպանախ+բանան+խնձոր+կիտրոն

Շատ հետաքրքիր և օգտակար համադրություն՝ բանան և սպանախ։ Բանանը գերազանց բարձրացնում է տրամադրությունը, թեթևացնում հոգնացությունը և էներգիա հաղորդում։ Խառնեք թարմ սպանախի 1 բաժակ, 2 բանան, 1 խնձոր, 1 բաժակ ջուր, կես կիտրոնի հյութ։

5Վարունգ+հազարաթերթ+կիտրոն+մեղր

Այս պարզ ըմպելիքը կարող է ուրախացնել համային ռեցեպտորները։ Վարունգը օրգանիզմից  տոքսինները հեռացնելու հատկություն ունի, իսկ հազարը Е վիտամինի հարուստ աղբյուր է հանդիսանում։ Հարեք  հազարի մեկ կապ, նախապես կեղեվազրկած 1 հատ միջին վարունգ, կես կիտրոնի հյութ, 1 բաժակ ջուր, 1 գդալ մեղր։

6Գազար+ճակնդեղ+նեխուր+վարունգ+խնձոր+մաղադանոս+կոճապղպեղ

Այս կոկտեյլում համակցված են վառ գույներն ու վիտամինների մեծ չափաբաժինը։ Հարիչով խառնեք 1 գազար, 1 ճակնդեղ, նեխուրի 1 ցողուն, 1 վարունգ, 2 խնձոր, մաղադանոսի 1 կապ և մի փոքր կոճապղպեղ։ Համեղ է և օգտակար։



Աղբյուրը  – Otvetnavse.com



© NEWS.am STYLE