Մազերի աճը խթանող 5 պարզ գաղտնիք

18:16   31 հուլիսի, 2021

1. Ճիշտ սննդակարգ

Մազերի ինտենսիվ աճ ապահովելու համար շատ կարեւոր է ճիշտ սննդակարգը, քանի որ հենց սննդից ստացվող սննդարար նյութերից է կախված մազերի որակը և աճի արագությունը: Պետք է առավել ուշադրություն դարձնել սպիտակուցային սննդին՝ օգտագործելով միս, սոյա, կաթնամթերք և ընկույզ:

2. Ջուր

Ջրով են սկսվում մարդու օրգանիզմի փոխանակային բոլոր գործընթացները: Հեղուկի պակասը կարող է երկար ժամանակ կանգնեցնել մազերի աճը: Եթե ցանկանում եք կարգավորել այն, անհրաժեշտ է օրական խմել 4 բաժակից ոչ պակաս ջուր (մաքուր ջուր, ոչ թե գազավորված ըմպելիք կամ թեյ):

3. Կանոնավոր կտրվածք

Հավանաբար նկատել եք, որ հերթական անգամ մազերը կտրելուց հետո, դրանք ավելի արագ են աճում: Բացի այդ, կանոնավոր կտրվածքը օգնում է ազատվել ճյուղավորված ծայրերից. ոչ մի կոսմետիկ միջոց այդպիսի արդյունք չի տալիս:

4. Գլխի ճիշտ լվացում

Չարժե լվանալ մազերը ավելի հաճախ, քան երկու օրը մեկ, քանի որ դրա հետեւանքով  մաքրվում է պաշտպանիչ ծածկույթը: Մազերի կառուցվածքը դառնում է ավելի թույլ և վարսերը անփայլ տեսք են ունենում:

5. Ճիշտ խնամք

Մազերը անհրաժեշտ է սնուցել օգտակար նյութերով՝ տարբեր դիմակների միջոցով: Դա ոչ միայն կարագացնի աճը, այլեւ մազերը կդարձնի ավելի առողջ և ամուր:

Աղբյուրը՝  Lisa.ua



© NEWS.am STYLE