Մահացել է «Slipknot»-ի համահիմնադիր Ջոյ Ջորդիսոնը

10:22   28 հուլիսի, 2021

Մահացել է «Slipknot» խմբի նախկին թմբկահար եւ համահիմնադիր Ջոի Ջորդիսոնը, գրում են են The Rolling Stone-ը եւ Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը։

«Նրանք, ովքեր ճանաչում էին Ջոյին, գիտեին նրա հնարամտության, փափուկ բնավորության, մեծ սրտի եւ սիրո մասին ամենի հանդեպ, ինչ կապված է ընտանիքի եւ երաժշտության հետ»,- ասված է հարազատների հայտարարության մեջ։

Ջորդիսոնը, որը «Slipknot»-ի կազմից դուրս է եկել 2013թ․-ին, մահացել է քնած վիճակում։ Մահվան պատճառներն առայժմ չեն հաղորդվում։ Հուղարկավորությունը փակ կլինի լայն հանրության համար։



© NEWS.am STYLE