Netflix-ը խաղային սերիալ է նկարահանում պոկեմոնների մասին

13:34   28 հուլիսի, 2021

Netflix-ը «Հետախույզ Պիկաչուն» ֆիլմի ոճով «Պոկեմոններ» սերիալ կստեղծի, հայտնում է ScreenRant-ը։ Ռեժիսորը կլինի «Լյուցիֆերի» հեղինակ Ջո Հենդերսոնը, նա կգրի նաեւ սցենարը եւ հանդես կգա որպես գլխավոր պրոդյուսեր։

Սերիալի սյուժեի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

Շարքի մեկնարկը տրվել է 1996թ․-ին տեսախաղով եւ իր գոյությունը շարունակել է տարբեր ձեւաչափերով․ թողարկվել են անիմե-սերիալ, լիամետրաժ մուլտֆիլմեր եւ կոմիքսներ։ 2019թ․-ին թողարկվել է «Պոկեմոն․ հետախույզ Պիկաչու» խաղային ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում 433 միլիոն դոլար է հավաքել։

Աղբյուրը՝ Variety



© NEWS.am STYLE