«Փախուստ բանտից» սերիալի աստղի մոտ 48 տարեկանում աուտիզմ են ախտորոշել

12:32   28 հուլիսի, 2021

«Փախուստ բանտից» սերիալի աստղ Ուենթուորթ Միլերը խոստովանել է, որ իր մոտ աուտիզմ է ախտորոշվել։ Ամերիկացի դերասանն այս մասին պատմել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում։

Միլերը պարզաբանել է, որ մեկ տարի առաջ ոչ պաշտոմապես աուտզիմ է ախտորոշվել, ինչի մասին ինքը նախկինում կասկածել է։ Ավելի ուշ բժիշկները հաստատել են ախտորոշումը։

«Այսպես ասեմ, ես շոկի մեջ էի, բայց զարմացած չէի։ Ես հենց հիմա զբաղվում եմ հորիզոնս լայնացնելով։ Նոր օպտիկայով վերագնահատում եմ փորձառության հինգ տասնամյակը։ Դա երկար կտեւի»,- գրել է նա։

«Փախուստ բանտից» սերիալն էկրանների է եղել 2005-2009թթ․ եւ 2017թ․-ին, երբ ցուցադրվեց եզրափակիչ էպիզոդը։ Ժապավենը պատմում է երկու դատապարտյալների՝ բանտը լքելու փորձերի մասին։ Գլխավոր դերերում նկարահանել են Միլերն ու Դոմինիկ Փարսելը։



© NEWS.am STYLE