«Զուգահեռ մայրեր». հրապարակվել է Ալմոդովարի դրամայի թրեյլերը, որը գլխավոր դերում Պենելոպա Քրուզն է

20:22   28 հուլիսի, 2021

Համացանցում է հայտնվել Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» նոր ֆիլմի թրեյլերը։ Ժապավենում գլխավոր դերերը կատարում են Պենելոպա Քրուզը եւ Միլենա Սմիթը։ Ընդ որում, ֆիլմի դերասանական կազմում ներառնված է նաեւ իսպանացի կինեմատոգրաֆիստի ժապավենների մշտական դերասանուհին՝ Ռոսի դե Պալման։  

Ժապավենի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնի ընթացքում։

«Զուգահեռ մայրերը» կպատմի տարբեր տարիքի երկու կանանց մասին, որոնք հանդիպել են ծննդատան հիվանդասենյակում։ Պարզվում է, որ միայնակ մայրերը նման են միմյանց․ նրանց երեխաները ոչ թե սիրո, այլ պատահական կապերի պտուղ են։



© NEWS.am STYLE