«Բարդ է». Օլիվիա Կուկը պատմել է «Գահերի խաղի» պրիքվելում իր հերոսուհու մասին

15:31   28 հուլիսի, 2021

«Վիշապի տունը» սերիալի գլխավոր դերակատարներից մեկը՝ բրիտանացի դերասանուհի Օլիվիա Կուկը, Collider պորտալին տված հարցազրույցում պատմել է իր կերպարի մասին։

Նրա հերոսուհին թագավոր Վիզերիս Թարգարիենի կինն է եւ իշխանության համար պայքար է մղում ամուսնու ու խորթ դստեր հետ, քանի որ ցանկանում է գահն իր որդիներին փոխանցել։

«Նա շատ բարդ է, եւ ես կարծում եմ, որ մարդիկ կցանկանան նրա մեջ վատագույնը տեսնել։ Հանդիսատեսին որոշ ժամանակ պետք կգա՝ ամբողջությամբ հասկանալու նրան եւ նրա մոտիվները»,- հայտարարել է դերասանուհին։

Կուկի կարծիքով՝ դատելով «Գահերի խաղի» նախորդ թողարկումներից՝ լսարանի վերաբերմունքը հերոսների հանդեպ կարող է փոխվել եթերաշրջանից եթերաշրջան։ Դերասանուհին չգիտի, թե ինչպես սերիալի երկրպագուները կընդունեն նոր հերոսներին, սակայն վստահեցնում է, որ իրենց կերպարները լավ մշակված են։



© NEWS.am STYLE