Forbes. Մորգենշտերնը եւ Բուզովան ներառվել են ռուսական ամենահաջողակ աստղերի եռյակում

14:13   28 հուլիսի, 2021

Ռուս ռեփեր Մորգենշտերը, «Forbes»-ի վարկածով, դարձել է Ռուսաստանի ամենահաջողակ աստղը։

Առաջին եռյակում, առաջատար դիրքերը զիջելով UFC-ի չեմպիոն, մարզիկ Խաբիբ Նուրգամոդեդովին, ներառվել են ռեփեր Ալիշեր Մերգենշտերը եւ հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան։

Վերջին տարվա ընթացքում Մորգենշտերնի եկամուտը գնահատվել է 7,4 միլիոն դոլար, Բուզովայինը՝ 3,3 միլիոն դոլար։ Արտիստներից եւ հեռուստաստղերից թոփ տասնյակում հայտնվել են ռեփեր Տիմատին, երաժիշտը Սերգեյ Շնուրովը, լրագրող Քսենիա Սոբչակը, ռեփեր Բաստան (Վասիլի Վակուլենկո) եւ փոփ երգչուհի Պոլինա Գագարինան։

Սկանդալիստ Մորգենշտերնը, բացի ամենից, կանացի հագուստով «Տարվա կին» մրցանակն է ստացել, դատական վեճ ունեցել TikTok-ում «Владимир Путин - молодец» երգի օգտագործման պատճառով։ 2021թ․-ի հունիսին մոսկովյան դատարանն արտիստին 100 000 ռուբլիով տուգանել է թմրանյութերի քարոզչության համար։



© NEWS.am STYLE